Բաժին. Պաշտոնական

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀՄԿ եվրոպական տարածաշրջանի երկրների մաքսային ծառայությունների տարեկան համաժողովին

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մայիսի 19-20-ը Աստանայում (Ղազախստան) մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրների մաքսային ծառայությունների տարեկան համաժողովին, որին ներկա էր նաև ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Ամփոփվել են եվրոպական տարաշածրջանի երկրներում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև ՀՄԿ քաղաքականության հանձնաժողովում, ֆինանսական և աուդիտի կոմիտեներում կատարված աշխատանքները: Քննարկվել են նաև մաքսային համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Համաժողովի նպատակն էր նախապատրաստել եվրոպական տարածաշրջանը` Բրյուսելում հուլիսի 14-16-ն անցկացվող ՀՄԿ տարեկան  նստաշրջանին: ՀՄԿ եվրոպական տարածաշրջանի երկրների մաքսային ծառայությունների հաջորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:

Share