Բաժին. Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանը պաշտոնից ազատել է Գյուղատնտեսության երեք փոխնախարարի

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից։

Հիշեցնենք, որ երեկ վարաչպետը հայտարարել էր, որ օրերս կկրճատվի փոխնախարարի 4-5 պաշտոն։ Գյուղատնտեսության երեք փոխնախարարից բացի կրճատվել է նաև էկոնոմիկայի մեկ փոխնախարարի պաշտոն։

Share