Բաժին. Պաշտոնական

Կառավարությունում թեժ գիծ է բացվել

Ի կատարումն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի՝ կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56.23.52 հեռախոսահամարով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թեժ գծին կարող են դիմել սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծման, ապրանքային շուկայում դրանց մրցակցության խոչընդոտման, փոքր և միջին ձեռնարկատերերին շուկայից դուրս մղման և նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շահերի ոտնահարման, կոռուպցիոն, գների անհիմն տատանումների, ինչպես նաև դրանց հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, փորձաքննությունների, սերտիֆիկատների, վճարումների, ժամկետների, դրանց իրականացնող մարմինների և բողոքարկման կարգի հետ կապված բողոքների և առաջարկությունների առկայության դեպքում:

Share