Բաժին. Պաշտոնական

Ազգային Ժողով․ հաստատվեց Գյումրու փողոցների հիմնանորոգման վարկային համաձայնագիրը

Ազգային ժողովը հաստատեց Գյումրու փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման վարկային համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Գյումու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը վերաբերում է Գյումրիում անվտանգ երթևեկություն և տրանսպորտային պատշաճ հաղորդակցություն, ինչպես նաև էներգախնայող արտաքին լուսավորություն ապահովելու խնդրին: Մասնավորապես, ենթադրվում է ճանապարհների ասֆալտապատում և մայթերի վերանորոգում, ջրահեռացման համակարգերի արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, արտաքին լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում, քաղա քում ավտոկայանատեղիների կառուցման ռազմավարության մշակում՝ հետագայում այն կիրառելու համար:

Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 14.6 միլիոն եվրո վարկ: Վարկը կտրամադրվի 3  տրանշներով՝ 5.3 միլիոն եվրո, 5.3 միլիոն եվրո, 4 միլիոն եվրո: «Կտրամադրվի նաև 7.3 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, որը նույնպես կուղղվի այն խնդիրների կարգավորմանը, որը նախատեսվում է վարկային համաձայնագրով: Կա նաև տեխնիկական համագործակցության դրամաշնորհ 1.94 միլիոն եվրոյի չափով, որից 345 հազար եվրոն ծախսվելու է ծրագիրը նախապատրաստելու, 1.2 միլիոն եվրոն՝ ծրագրի իրականացման աջակցության համար, 240 հազար եվրոն՝ վերահսկողության և կառավարման աջակցության համար, 160 հազար եվրոն ավտոկայանատեղիների կառուցման ռազմավարության մշակման համար:

Share