Բաժին. Պաշտոնական

Սերժ Սարգսյանը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը:

Օրվա առիթով տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը, որի հրատարակությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Share