Բաժին. Պաշտոնական

Գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հրաման է ստորագրել գնդապետ Գրիգորի Խաչատուրովին ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.

Գնդապետ Գրիգորի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով»։

Share