Բաժին. Պաշտոնական

Հովիկ Աբրահամյան. իշխանությունն ամեն ինչ անում ու անելու է՝ հասնելու իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը նշել է. «Հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա և վերցրել են պատանդներ: Սպանվել է ոստիկանության գնդապետ: Մեր բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա բոլոր զինակից ընկերներին:

Այն, ինչ տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդում, անթույլատրելի եւ դատապարտելի է, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների. այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է եւ իշխանությունն ամեն ինչ անում ու անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»:

Share