Բաժին. Պաշտոնական

Կառուցվածքային փոփոխություններ՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում

ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կառուցվածքում, ինչը պայմանավորված է նախարարության գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և նրա գործունեության արդյունավետության բարձրացմամբ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը նշեց, որ ուսումնասիրվել են նախարարությանը վերապահված գործառու յթները, դրանք իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը և արդյունավետությունը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել աշխատակազմի կառուցվածքում:

Մասնավորապես՝ իրավաբանական բաժինը կվերակազմակերպվի իրավաբանական վարչության, որում ներառված երկու բաժիններից մեկը կզբաղվի դատարանում քննվող գործերի հետ կապված գործառույթներով, իսկ մյուսը ընդհանուր իրավական ապահովման հարցերով:

«Վարչապետի որոշմամբ 8 տոկոսով կրճատվել է նաև նախարարության հաստիքացուցակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Յոլյանը:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կրճատվել է 15 հաստիք:

Share