Բաժին. Պաշտոնական

Փոփոխություններ կառավարության աշխատակազմում՝ վարչապետը նոր գլխավոր խորհրդական ունի

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ կառավարության աշխատակազմում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով egov.am կայքը, Կարեն Կարապետյանի որոշմամբ Գուրգեն Դումանյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի, Արամ Անանյանը և Գագիկ Խաչատրյանը` խորհրդականի, Տիգրան Կարապետյանը` վարչապետի օգնականի պաշտոններից:

Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

Share