Բաժին. Պաշտոնական

Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի կենսագրությունը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի համարանագրով Վարդան Արամյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար։

ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ

Անձնական տվյալներ:

Ծննդյան տարեթիվը և վայրը. 04.դեկտեմբեր.1975, Երևան

Ազգությունը. Հայ

Ընտանեկան դրությունը. Ամուսնացած, ունի 2 զավակ

Կրթություն.

1992 – 1997՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետ, համաշխարհային էկոնոմիկա բաժին, դիպլոմ տնտեսագետի որակավորումով

2004թ Հունվար – Հուլիս՝ ԹԱՖԹՍ Համալսարան (ԱՄՆ – Բոստոն), Ֆլետչեր դպրոց, Տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցում,

Աշխատանքային փորձ:

1999 մայիս – 2002 մայիս՝ ՀՀ կենտրոնական բանկ, դրամավարկային քաղաքականության վարչություն, բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժին, մասնագետ:

2002 մայիս – 2003 նոյմեբեր՝ ՀՀ ԿԲ, դրամավարկային քաղաքականության վարչություն, իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժին, ավագ մասնագետ

2003 նոյեմբեր – 2008 Ապրիլ՝ ՀՀ ԿԲ, դրամավարկային քաղաքականության վարչություն, արտաքին տնտեսական հարաբերությունների բաժին, բաժնի պետ

2008 Ապրիլ – 2013 Սեպտեմբեր՝ ՀՀ Ֆինանսների Նախարարություն, Նախարարի տեղակալ

2013 Սեպտեմբեր – Ներկա՝ ՀՀ Նախագահի Աշխատակազմ, Աշխատակազմի Ղեկավարի 1-ին տեղակալ

Վերապատրաստման դասընթացներ:

2008 փետրվար – մարտ՝ «Դրամավարկային քաղաքականություն, փոխարժեք և կապիտալ հոսքեր» Գերցնզիի ուսումնական կենտրոն, Շվեցարիայի ազգային բանկ, Շվեցարիա

2007 ապրիլ՝ «Կապիտալ հոսքեր, դրամավարկային քաղաքականություն և միջազգային ֆինանսների ընթացիկ խնդիրները » Համաշխարհային Բանկ, Փարիզ

2006 հունվար՝ «Տնտեսական և դրամավարկային ինտեգրացումը Եվրոպայում» Վիեննայի Միացյալ Ինստիտուտ (ՎՄԻ), Ավստրիա

2005 հունիս – հուլիս՝ «Կենտրոնական բանկերի դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականությունների նոր մարտահրավերներ» Արժույթի Միջազգային Հիմնադրամ (ԱՄՀ), Վաշինգտոն

2003 մարտ՝ «Գնաճի նպատակադրման ներքո փոխանցման մեխանիզմների և մոդելավորման վերաբերյալ պրակտիկ պարապմունք»,Չեխիայի կնետրոնական բանկ, Պրագա

2002 օգոստոս – դեկտեմբեր՝ «Կիրառական տնտեսական քաղաքականություն», Վիեննայի Միացյալ Ինստիտուտ (ՎՄԻ), Ավստրիա (Հավաստագիր գերազանցության նամակով)

2002 օգոստոս՝ «Դրամավարկային քաղաքականություն», Գերմանիայի Բունդեսբանկ, Երևան

2002 հունիս՝ «Կառավարության ֆինանսական վիճակագրություն – GFS» ԱՄՀ- ՎՄԻ, Ավստրիա

2000 նոյեմբեր – դեկտեմբեր՝ «Մակրոտնտեսական վերլուծություն և քաղաքականություն» ԱՄՀ – ՎՄԻ, Ավստրիա

2000, մայիս “Մաթվիճակագրություն և էկոնոմետրիկա” ՀՀ ԿԲ, Երևան

1999, Նոյեմբեր “Հարկային քաղաքականությունը Հայաստանում” ՀՀ ԿԲ, Երևան

Վերլուծական աշխատանքներ:

«Բալասա-Սամուելսոնի էֆեկտի գնահատումը ՀՀ օրինակով» ՀՀ ԿԲ հրապարակումներ 2006

«Ռուսաստանի Մակրոտնտեսական իրավիճակը 1998-2004թթ» Երևան -2005

«Թուրքիայի մակրոտնտեսական զարգացումները 1991-2003թթ» Երևան 2004թ

«Ֆիսկալ կայունությունը. ՀՀ-ի դեպքը» երևան – 2002

«ԱԱՀ-ի պոտենցիալ մակարդակի գնահատում» – 2000

«Ֆիսկալ ազդակներ. Կիրառությունը ՀՀ տնտեսության համար» Երևան – 1999

«Ստվերային կանխիկի միջոցով հարկերից խոսափման մեթոդները» Երևան – 1999

«Եկամտահարկի պոտենցիալ մակարդակի գնահատում» Երևան – 1999

Հոդվածներ

«Փոխարժեքի քաղաքականություն» 2004թ դեկտեմբեր, Էկոնոմիկա ամսագիր

«ԱՄՆ դոլարն արժեզրկվում է բոլոր ԱՊՀ երկրներում»- 2004թ «hayotc Ashxarh « օրաթերթ

«Իրական և իրական հավասարակշիռ փոխարժեքները Հայաստանում» Տնտեսական Ամսագիր քաղաքականություն և աղքատություն, EPP 4-րդ թողարկում, դեկտեմբեր 2006, Տնտեսական Զարգացման և Հետազոտությունների Կենտրոնի հրապարակումներ «Փոխարժեքի արժեվորումը արտահանման և ներմուծմա տեսանկյունից» ՀՀ ԿԲ հրապարակումներ

«Արտահանման ապագան» ՀՀ ԿԲ հրապարակումներ

Դասավանդումներ:

2007 – 2010 ՀՀ-ում Ֆրանսիական Համալսարան, «Միջազգային առևտրի հիմունքներ» առարկա

Պարգևատրումներ:

2011, սեպտեմբեր – Պարգևատրվել է ՀՀ վարչապետի կողմից ոսկե մեդալով տնտեսական քաղաքականության մեջ ունեցած ավանդի համար

2011 դեկտեմբեր – Պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից Անանյան Շիրակացու մեդալով տնտեսության ոլորտում նշանակության ներդրման համար

2015 դեկտեմբեր – Պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից Հայրենիքին մատուցացծ ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով

Լեզուներ: Հայերեն (մայրենի), Russian (ազատ), English (ազատ).

Համակարգչային հմտություններ:

Microsoft Excel, Microsoft Word, Microsoft Power Point, E-Views, MATLAB

Ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում

Share