Բաժին. Պաշտոնական

Փոփոխություններ կառավարության կառուցվածքում. Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց՝ Ներդրումների և ձեռնարկատիրությունների աջակցության նախարարություն

ՀՀ կառավարության կազմում տեղի են ունենալու մի շարք կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, կառավարության կազմում այլևս չի լինելու Քաղաքաշինության նախարարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը ներկայացնելով գործադիրի նիստին` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխությունները տեղի են ունենում կառավարության օպտիմալացման շրջանակում, մի շարք նախարարություններ կրեցին փոփոխություններ և վերանվանվեցին:

Քաղաքաշինության նախարարության փոխարեն այսուհետ կգօրծի կոմիտե, որը կկոչվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվեց՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարություն: Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց՝ Ներդրումների և ձեռնարկատիրությունների աջակցության նախարարություն: Տրանսպորտի և կապի նախարարությունը վերանվանվեց՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների շրջանակում Տուրիզմի վարչությունը դուրս կգա Էկոնոմիկայի նախարարության կազմից և կստեղծվի համապատասխան կոմիտե: Ջրային տնտեսության պետական կոմիտեն Գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից կանցնի Էներգետկայի նախարարությանը, իսկ Քաղավիացիայի վարչությունը միացվեց Տրանսպորտի և կապի նախարարությանը:

Share