Բաժին. Պաշտոնական

ՀՀ կառավարությունը հատկացրեց ռուսական 200 մլն դոլար զենքի վարկ ստանալու կանխավճարը

ՀՀ կառավարությունը կանխավճար հատկացրեց Ռուսաստանից պաշտպանական վարկ ստանալու համար: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը գործադիրին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով էլ առաջարկվում է կանխավճար հատկացնել:

«Հայկական կողմը պետք է ներդնի 214,2 մլն ռուբլի կամ համաձայնագրով նախատեսված գումարի 10 տոկոսը: Կանխավճարն անհրաժեշտ է վարկն ստանալու համար, իսկ վարկը՝ անհրաժեշտ ինժեներական և մեքենայացված տեխնիկա գնելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց Օհանյանը:

Share