Բաժին. Պաշտոնական

Վիգեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության Նախարար

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ  ե մ.

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվել է Էդվարդ Նալբանդյանը

Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Մովսես Հակոբյանը

Վիգեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության Նախարար

Share