Բաժին. Պաշտոնական

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Մովսես Հակոբյանը

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվել է Էդվարդ Նալբանդյանը

Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Մովսես Հակոբյանը

Վիգեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության Նախարար

Share