Բաժին. Պաշտոնական

Վարչապետն ունի նոր խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ալեքսանդր Խաչատուրյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

1985 թվականին ծնված Խաչատուրյանն ավարտել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի միջազգային գործարարության իրավունքի ֆակուլտետը, 2011-2012թթ կրթությունը շարունակել է ԱՄՆ Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոցում և ստացել ֆինանսական և բանկային իրավունքի մագիստրոսի աստիճան:

2015թ. աշխատել է Տնօրենների հայկական ինստիտուտ հիմնադրամում՝ որպես խորհրդի անդամ, հիմնադիր, 2010-2011թթ եղել է նաև Հայ-բրիտանական գործարարության պալատի խորհրդի անդամ:

Share