Բաժին. Պաշտոնական

Ստեղծվում են Քաղաքաշինության և Զբոսաշրջության պետական կոմիտեներ

Արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի: Առաջարկվում է նաև զբոսաշրջության քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել զբոսաշրջության պետական կոմիտե` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում:

Share