Բաժին. Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը Վարդան Հարությունյանին նշանակեց ՊԵԿ նախագահ

Քիչ առաջ Նախագահ Սերժ Սարգսյանը ՊԵԿ նոր նախագահ է նշանակել։ Նախագահի կողմից հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 124-րդ կետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ»:

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունը մինչ այս գլխավորում էր Գազպրոմ Արմենիան։ Վերջին շրջանում պարբերաբար լուրեր էին հայտնում այն մասին, որ նորանշանակ վարչապետը հենց Վարդան Հարությունյանին է ցանկանում տեսնել ՊԵԿ նախագահի պաշտոնում։ Փաստորեն դրանք անհիմն չէին։

Share