Բաժին. Պաշտոնական

«Բարգավաճ Հանրապետական»՝ նոր քաղաքական եզրույթ Կարեն Կարապետյանի կողմից

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի վրիպումը բարձր տրամադրություն հաղորդեց նիստի ընթացքին:

Կարապետյանն իր եզրափակիչ ելույթում անդրադառնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության դիրքորոշմանը կառավարության ծրագրի վերաբերյալ: Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխարեն ասաց «Բարգավաճ Հանրապետական» կուսակցություն:

«Ես չհասկացա, թե ինչու «Բարգավաճ Հանրապետական» կուսակցությունը չի ցանկանում մասնակցել քվեարկությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը և շարունակում էր իր խոսքը, երբ նրան նիստերի դահլիճում ներկա պատգամավորներն ու  կառավարության անդամներն արձագանքեցին ծիծաղով ու բարձր տրամադրությամբ:

Վարչապետը, հասկանալով, որ սխալ է արտաբերել կուսակցության անունը, ներողություն խնդրեց. «Կներեք, հաստատ դիտավորյալ չէր»:

Share