Բաժին. Պաշտոնական

Գեղամ Ղարիբջանյան. ԱՄԷ-ի ավելի քան 10 հազարանոց հայկական համայնքը համախմբվում է ազգային կառույցների շուրջ

Արաբական Միացյալ Էմիրություններում ապրում է տաս հազարից ավելի հայ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

«Հայկական համայնքն այստեղ սկսել է ձևավորվել 70 ական թվականներից: Հիմնականում  հայեր են եկել Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, մասամբ՝ Իրանից: Տեղի հայերը  հիմնականում ներկայացված են շինարարական ոլորտում, բանկային համակարգում, առևտրային ոլորտում: Հայերն այստեղ աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ»,- ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ տեղի հայերը փորձում են ազգային կառույցների շուրջ համախմբվել: Այդ գործում մեծ է Հայ առաքելական եկեղեցու դերը:  Այս տարիների ընթացքում հիմնվել է առաջին եկեղեցին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Շարժայում և ընդամենը մեկ տարի առաջ Աբու Դաբիում կառուցվեց Սրբոց Նահատակաց եկեղեցին: Դեսպանի փոխանցմամբ՝ երկու եկեղեցուն կից գործում են կիրակնօրյա վարժարաններ:

Share