Բաժին. Պաշտոնական

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՀԲ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին ընդունեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:

Ողջունելով հյուրին` նախարարը բարձր գնահատեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես, ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագիրը:

Լորա Բեյլին հայտնեց, որ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերն այժմ ավարտական փուլում են:

«Մեր համագործակցությունը մինչ այժմ արգասաբեր է եղել, և մենք ուրախ ենք շարունակել աշխատանքը հուսալի գործընկերոջ հետ»,- ասաց ՀԲ գրասենյակի ղեկավարը:

Նախարարը հույս հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետ ճանապարհաշինական ծրագրերի հաջող փորձը կշարունակվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի ոլորտներում:

Share