Բաժին. Պաշտոնական

Վիգեն Սարգսյան. բանակը պետք է կարողանա ներազդել տնտեսության զարգացման վրա

Բանակը, լինելով մեր երկրի խոշորագույն գործատուն և սպառողներից մեկը, պետք է կարողանա ներազդել տնտեսության զարգացման վրա, և դա հստակ արտացոլվել է կառավարության ծրագրային մոտեցումներում: Այդ մասին ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Արդեն այսօր բազմաթիվ գնումներ կատարվում են` հաշվի առնելով այդ սկզբունքը: Դրա հետ մեկտեղ, մենք չենք կարող արդյունավետությունը ծառայեցնել միմիայն արհեստականորեն ներքին սպառումն ավելացնելուն, և եթե որևէ բան ավելի մրցակցային գնով հնարավոր է ձեռք բերել արտերկրում, իհարկե առաջնահերթ դա է արվելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Զինված ուժերում մահվան դեպքերին, նախարարն ասաց, որ յուրաքանչյուր նման դեպք մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվում: «Ինչպես հասկանում եք, մարտի դաշտում տեղի ունեցած դեպքերի հետաքննությունը շատ ավելի բարդ է, բայց նաև բացարձակ անընդունելի են այդ թեմայով չհիմնավորված շահարկումները», – ասաց նա:

Share