Բաժին. Պաշտոնական

Վարչապետ Կարապետյանի որոշմամբ նշանակվել են ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալներ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով Բորիս Դեմիրխանյանը և Արման Խաչատրյանը նշանակվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ։ 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Գագիկ Թադևոսյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի որոշումները տեղադրված են կառավարության e-gov.am կայքում: 

Բորիս Դեմիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ Արման Խաչատրյանը նախկինում գլխավորել է Հայաստանի զարգացման հիմնադրամը, եղել ՀՀ վարչապետի խորհրդական:

Share