Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
«Արմեն Երիցյանը մեծ ավանդ է ունեցել մեր երկրի պետականաշինության գործում: Երկար տարիներ աշխատելով Հայաստանի ոստիկանության համակարգում, այնուհետև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ նա իր հարուստ փորձն ու գիտելիքն ամբողջովին ծառայեցրել է այդ ոլորտների բարեփոխմանն ու զարգացմանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արմեն Երիցյանի ընտանիքին, նրա հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»:

Share