Բաժին. Պաշտոնական

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 14-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող  հարցեր։

Բարձր գնահատելով համագործակցության ամուր հիմքերը՝  կողմերը նշել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ  գործընկերային հարաբերություններ են  ձևավորված։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի  էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Զուրաբ Ալավիձեն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը։

Share