Բաժին. Պաշտոնական

Բակո Սահակյանն այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը տեղում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել առկա խնդիրներն ու հետագա անելիքները:

Share