Բաժին. Պաշտոնական

Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևային:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու և գործարար կապերն աշխուժացնելու հնարավորությունները:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունն ուսումնասիրել փոխշահավետ բիզնես-առաջարկները:

Ներկայացելով Բուլղարիայի հաջող փորձը ագրարային բնագավառի մի շարք ճյուղերում` որպես փոխգործակցության հնարավոր և առավել հեռանկարային ուղղություններ դեսպանն առանձնացրել է մասնավորապես բուսաբուծության, անասնապահության, սննդամթերքի անվտանգության, գինեգործության, օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային բիզնեսի զարգացման և անտառների կառավարման ոլորտները:

Տեղեկացնելով, որ այսօր Հայաստանում քայլեր են ձեռնարկվում անտառային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այս հարցում Բուլղարիայի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Share