Բաժին. Պաշտոնական

Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի տրանսպորտի և ճանապարհների նախարար Ջամշիտբեկ Կալիլովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարար Ջամշիտբեկ Կալիլովին:

Կալիլովը Հայաստան է եկել՝ մասնակցելու փետրվարի 10-11-ը Ծաղկաձորում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը։

Երկօրյա խորհրդակցության ընթացքում կքննարկվեն համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման միջոցառումների ծրագիրը («Ճանապարհային քարտեզը»), ինչպես նաև՝  օդային, ջրային տրանսպորտին, կաբոտաժային փոխադրումներին առնչվող մի շարք հարցեր։

Խորհրդակցության ընթացքում ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Share