Բաժին. Պաշտոնական

Վարչապետ Կարապետյանն ընդունել է Եվգենի Կասպերսկիին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիին:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու և խորացնելու համագործակցությունը «Կասպերսկի լաբորատորիա»-ի հետ և ընդգծել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գտնվում է գործադիրի ուշադրության կենտրոնում:
Եվգենի Կասպերսկին գոհունակություն է հայտնել իր գլխավորած ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատանքից և կարևորել ՏՏ ու կիբեռանվտանգության ոլորտում փոխգործակցությունը: Անդրադառնալով ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորություններին՝ պարոն Կասպերսկին ընդգծել է, որ հայկական կողմի հետ ստորագրվել է տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում նախատեսված ծրագրերը կնպաստեն մասնագետների կրթական մակարդակի ու կիբերանվտանգության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում «Կասպերսկի լաբորատորիա»-ի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել էլեկտրոնային քվեարկության համակարգի ուղղությամբ ընկերության կատարած աշխատանքները:

Share