Բաժին. Պաշտոնական

Համագործակցության հուշագիր` զբոսաշրջությունը Գյումրիում զարգացնելու համար

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների Նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր:

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի գլխավոր օպերատոր, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Հուշագրի շրջանակներում կխրախուսվի Գյումրու զարգացման հիմնախնդիրների համատեղ քննարկումների, առաջնահերթությունների սահմանման նպատակով կազմակերպվող հանդիպումների, սեմինարների, համատեղ արված աշխատանքների արդյունքների ներկայացումների, անհրաժեշտության պարագայում` մասնագիտական խորհրդատվությունների և ուսուցման իրականացումը, Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի երիտասարդների ներգրավմամբ ու մասնակցությամբ զբոսաշրջության ոլորտի հեքեթոնների համատեղ կազմակերպումը, իրականացումը, գաղափարների քննարկումը և ընտրությունը:

Կողմերը մտադիր են աջակցել մարզի և Գյումրի քաղաքի զբոսաշրջության ոլորտի խթանմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների և ֆլեշմոբերի կազմակերպմանը, Գյումրի քաղաքի զբոսաշրջության զարգացման համար թիրախային փողոցների, թաղամասերի և այլ վայրերի վերափոխման, ձևավորման գաղափարների մշակմանը:

Share