Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյան. գերատեսչությունները պետք է ներկայացնեն ոլորտային զարգացման 5 տարվա ծրագրեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները, հստակ նշելով դրանց կատարման իրատեսական ժամկետները:  «2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ ազգային ժողովը հավանություն տվեց մեր կողմից մշակված ՀՀ կառավարության ծրագրին:  Հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված ժամկետը ավարտվել է, և առկա է նոր միջոցառումների և գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն, հանձնարարում եմ նաև մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը՝ վարչապետը հանձնարարեց հանրությանը պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն ոլորտային զարգացումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։

Share