Բաժին. Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը նախարարներ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:

Սերժ Սարգսյանը նաև հրամանագրեր  է ստորագրել Վահան Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Հրանուշ Հակոբյանին՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար և Վարդան Արամյանին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար նշանակելու մասին:

ՀՀ Նախագահն իր հրամանագրերով Վաչե Գաբրիելյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, Էդվարդ Նալբանդյանին՝  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Վիգեն Սարգսյանին՝ պաշտպանության նախարար, Սուրեն Կարայանին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Դավիթ Հարությունյանին՝ արդարադատության նախարար։

Share