Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյան կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, կմեկնի Տաշքենդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր:

Share