Categories: Պաշտոնական

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի կենտրոն համայնքում ներկա է գտնվել «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջել է նորաբաց և Հայաստանում իր դասի մեջ միակը հանդիսացող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Հանդիսանալով «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Դը լաքշրի քոլեքշն» աշխարհահռչակ ցանցի անդամ՝ «Ալեքսանդր» հյուրանոցը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ բարձրորակ շինարարական նյութերով և կահավորմամբ:

Հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 53,9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հյուրանոցում, որը կարող է միաժամանակ ընդունել մինչև 230 այցելու, ստեղծվել է 280 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով 144 աշխատատեղ: Ըստ պատասխանատուների, այն առաջիկայում նախատեսվում է հասցնել 170-ի:

Share

Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին

Վարչապետի մոտ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի և կոնյակ…

2 hours ago

ՏՄՊՊՀ. պատասխանատվության միջոցներ` «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կարագ» ապրանքային շուկայի ուսումնասիրության շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում շուրջ 17.6 մլն դրամի…

9 hours ago

Համավարակի ազդեցությունը ագրոպարենային ապրանքների արտադրության և եվրասիական շուկայի վրա նույնքան բազմաբնույթ է, որքան տարածաշրջանը

ՄԱԿ ՊԳԿ-ի նոր ուսումնասիրությունը կանխատեսում է հացահատիկային մշակաբույսերի արտադրության առաջընթաց, սակայն տարածաշրջանում սպասվում է ցորենի արտադրության կրճատում և հիմնական պարենային…

9 hours ago

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված  տարբեր տեսակի ապրանքներ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային…

9 hours ago

Օգոստոսի 3-ին մեկնարկում է ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը»

Օգոստոսի 3-ին մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որի մեկնարկը պաշտոնապես կտրվի ժամը 19:00-ին՝ հեռավար միջոցառման ժամանակ։ Բացման խոսքով հանդես…

9 hours ago

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառումն ամփոփում է արդյունքները

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր» առցանց միջոցառումը, որը  կազմակերպվել էր «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից Հայաստանում Beeline-ի և Children of Armenia…

9 hours ago

Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների…

9 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

10 hours ago

ՀԿԵ-ն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում Թբիլիսիի երկաթուղում շինարարական աշխատանքների պատճառով

«Վրացական երկաթուղի» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով՝ սեպտեմբերի 1-ից…

11 hours ago