Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,-նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Share