Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցուցադրել է կառավարության շենքում գտնվող ՀՀ նախկին վարչապետների աշխատասենյակը. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմերին է ներկայացրել նոր ղեկավարներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

Մայիսի 10-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ, իսկ Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

«Տեղյակ եմ, որ սոցիալական ցանցերում Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանության պետի պաշտոնում որոշակի հարցեր է առաջացրել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր ավելի ուշ առանձին կանդրադառնա այդ հարցին:

Փաշինյանը Կառավարության շենքում է, ուր առաջին անգամ վարում է ՀՀ կառավարության նիստը:

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունենալու Վրաստանի վարչապետի հետ, և պետք է քննարկեն կարևոր հարցեր։

Վարչապետը նաև ցուցադրել է կառավարության շենքում գտնվող ՀՀ նախկին վարչապետների աշխատասենյակը։


Share