Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի նոր հարևաններն են Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը տեղափոխվել և ապրում է կառավարական առանձնատանը, որտեղ նրանց հարևաններն են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազատություն ռադիոկայանի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը: «Մեր տան աջ կողմում գտնվում է Սերժ Սարգսյանի առանձնատունը, այսինքն՝ մեր հարևաններն են Սերժ և Ռիտա Սարգսյանները, իսկ ձախ կողմում՝ արտաքին գործերի արդեն նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի առանձնատունը»,-  ասաց նա՝ նշելով, որ ոչ մի անգամ հարևաններին չի տեսել:

Դիտարկմանը, թե հանրությունը սպասում է կառավարական առանձատնից Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերին, ինչպես նա խոստացել է, Աննա Հակոբյանը պատասխանեց, որ Փաշինյանը մի քանի անգամ փորձել է, սակայն չի ստացվել. «Ինքը մի քանի անգամ արդեն փորձել է, ժամը հարմար չի եղել, մութ է եղել, այնպես որ՝ ես կարծում եմ՝ դա շատ չի ուշանա»:

Share