Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի օրակարգ մտցրեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականի հարցը

Կառավարության նիստի օրակարգում է ընդգրկվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականի հարցը: Այդ մասին նիստից սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջարկում եմ ևս երկու հարց ընդգրկել օրակարգում՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի և ՊԵԿ-ի նոր նախագահի նշանակման հարցը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարդան Հարությունյանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 8-ից: Նա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցն էր:

Share