Բաժին. Պաշտոնական

Գրիգորի Հայրապետովը նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր՝ Գրիգորի Հայրապետովին Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Share