Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Դադիվանք: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Նախագահի պաշտոնական կայքից։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել հնագույն վանական համալիրում, այնուհետև շփվել այնտեղ գտնվող զբոսաշրջիկների ու այցելուների հետ: