Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ճաշել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Վարչապետի պաշտոնական կայքից։

Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների հետևողական զարգացումն ու բիզնես կապերի շարունակական ընդլայնումը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քայլեր:

Share