Բաժին. Պաշտոնական

Կառավարության արտահերթ նիստ` Մանվել Գրիգորյանի գործով

Հունիսի 18-ին Կառավարության արտահերթ նիստի օրակարգում է 2018 հունիսի 19-ին ԱԺ-ում գումարել արտահերթ նիստ՝ նվիրված պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը:

Նիկոլ Փաշինյանը արտահերթ նիստի ընթացքում, մասնավորապես նշեց, որ վաղը ԱԺ-ն իր աշխատանքները կսկսի ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված միջնորդության քննարկումով, դրանից հետո արդեն կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը։

«Ես ուզում եմ ասել, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն, արտահերթ նիստը հնգօրյա ժամկետից ավելի վաղ հրավիրելու համար անհրաժեշտ է ունենալ ԱԺ նախագահի բանավոր համաձայնությունը։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ զրույց եմ ունեցել Արա Բաբլոյանի հետ և ստացել եմ նրա բանավոր համաձայնությունը։ Այնպես որ բոլոր ընթացակարգերը պահպանված են»,- նշեց վարչապետը։

Share