Բաժին. Պաշտոնական

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Նախարար Ջանջուղազյանը դեսպանին է ներկայացրել կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը: Դեսպան Յամադան իր հերթին զուգահեռներ է անցկացրել երկու երկրների միջև կենսաթոշակային համակարգի և սոցիալական բարեկեցության ապահովման տեսանկյունից և նշել, որ փորձի փոխանակումը կարող է նպաստել այս ոլորտներում առավել նպատակային և արդյունավետ գործընթացների իրականացմանը: 

Ջանջուղազյանն ու Յամադան անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ստորագրված «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհային համաձայնագրին և Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերին ուղղված դրամաշնորհային աջակցության շրջանակներում «Ղուկասավան գյուղում ՏՏ մասնագիտական կենտրոնի հիմնադրման ծրագրի» պայմանագրին:

Share