Բաժին. Պաշտոնական

Շրջանառության մեջ է դրվել «Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակը» թեմայով նամականիշ

2018թ. հուլիսի 1-ին շրջանառության մեջ դրվեց «Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ:

Նամականիշը մարեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա ներկայացված է Հայաստանի Հանրապետության դատախազության շենքը՝ պատկերված գրաֆիկական եղանակով:

Փոստային նամականիշի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության դատախազության լոգոտիպը:

Share