Բաժին. Պաշտոնական

Արցախի նախագահը նոր խորհրդական ունի

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արայիկ Հարությունյանը 2007թ-ից մինչև 2017թ-ը ԼՂՀ վարչապետն էր, իսկ սահմանադրական փոփոխություններից հետո ԱՀ պետական նախարար:  2018թ-ի հունիսի 6-ին Հարությունյանը հրաժարական էր ներկայացրել:

Share