Բաժին. Պաշտոնական

ՊԵԿ-ը խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում

2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում  «Սպայկա» ՍՊԸ-ում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվոթւյան և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Լրացուցիչ տեղեկատվություն կտրվի ավելի ուշ։

Share