Բաժին. Պաշտոնական

Վարչապետ․ զորամասերում իրենց աշխատանքը պատշաճ մակարդակով չկատարած մարդիկ կենթարկվեն պատասխանատվությա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ զորամասերում իրենց աշխատանքը պատշաճ մակարդակով չկատարած մարդիկ կենթարկվեն պատասխանատվության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի կենտրոնական զինկոմիսարիատ այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով հագուստի և հարցերի հետ կապված խնդիրներին:

«Տարբեր տեղեկատվություն ենք ստացել: Որոշ զորամասերում լավ է, որոշներում խնդիրներ կան: Մի քանի զորամասերի հետ կապված՝ քննարկումներ են ընթանում, և կադրային լուծումներ կլինեն: Այն մարդիկ, ովքեր պատշաճ մակարդակով չեն կատարել իրենց աշխատանքը, կենթարկվեն համապատասխան պատասխանատվության»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի հավաստմամբ՝ հենց առաջին օրից Գլխավոր շտաբից իրեն զեկուցել են, որ մատակարարման առումով խնդիրներ չկան: Եվ քանի որ մատակարարման խնդիրներ չկան, հետևաբար, խնդիրն իրագործման մեջ է:

Share