Բաժին. Պաշտոնական

Վաչագան Ղազարյանը 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից ասացին, որ Վաչագան Ղազարյանն այժմ գտնվում է ազատության մեջ:

Վաչագան Ղազարյանը մեկ ամիս առաջ ձերբակալվել էր՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:

Share