Բաժին. Պաշտոնական

Արմեն Հարությունյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանն ազատվել է գյուղնախարարի տեղակալի պաշտոնից։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարությունից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հարությունյանին 2018 թվականի օգոստոսի 10-ից ազատել գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ։

Share