Բաժին. Պաշտոնական

Հայաստանի և Իտալիայի նախագահները այցելել են Ծիծեռնակաբերդ

Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:

Հայաստանի և Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում:

Share