Բաժին. Պաշտոնական

ՀԾԿՀ-ն՝ ՎԵՈՆ Արմենիա ընկերության բաժնետոմսերն օտարելու վերաբերյալ

Հաշվի առնելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ նախապես քննարկելով՝ 2018 թվականի օգոստոսի 22-ին հրավիրած նիստում կայացրել է որոշում՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալ վերաբերյալ։

«Բիզնես 24»-ը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացավ, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի օտարումը պայմանավորված է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի (որին պատկանում է նաև ընկերությունը) կառուցվածքային փոփոխություններով և դրա արդյուքնում չի փոխվելու ընկերության փաստացի սեփականատերը։

Հիշեցնենք, որ ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (նախկինում «ԱրմենՏել» ՓԲԸ), Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է: «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Բիլայն ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից է:

Share